ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը

Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը
01.03.2013 | 13:59

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անդրեա Առնոլդի «Ակվարիում» ֆիլմը:

Ռեժիսորի օսկարակիր «Իշամեղու» կարճամետրաժի թեմաներին անդրադարձող «Ակվարիումը» մեր ժամանակների մասին է: Ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնը նվիրված է ջրային համագործակցության միջազգային տարվան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ